Հայ համայնքը եկեղեցի կկառուցի Չելյաբինսկում

Հայ համայնքը եկեղեցի կկառուցի Չելյաբինսկում

19:33 25 Մյս, 2019

Հայ համայնքը մտադիր է իր եկեղեցին կառուցել Չելյաբինսկի հյուսիս-արեւմուտքում, հաղորդում է Չեյլաբինսկի «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:

Տեղի քաղաքապետարանում եկեղեցու կառուցման համար հողատարածք են հատկացրել: Եկեղեցին կկառուցվի Բեյվելի փողոցում գտնվող «Նոյ» սրճարանի հարեւանությամբ:

Նախ նախագիծը պետք է հանրային լսումներ անցնի: Դրանք տեղի կունենան Ճարտարապետների տանը մայիսի 30-ին:

Եթե նախագիծը հավանության արժանանա, ապա եկեղեցին կկառուցվի 2 տարում:

Այսօր Չելյաբինսկում մոտ 10000 հայ է ապրում, որոնք ստիպված են այցելել Եկատերինբուրգում գտնվող հայկական եկեղեցին, քանի որ Չելյաբինսկում հայկական եկեղեցի չկա:

Եկեղեցին կկրի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը: Եկեղեցում 200-300 մարդ կարող է տեղավորվել:

loading...