Ինչով են վտանգավոր ծուռ ատամները

Ծուռ ատամնաշարը ոչ միայն տգեղ է, այլեւ առողջության համար վտանգավոր է։ Մասնագետները պարզել են, որ ծուռ ատամները ներքին օրգանների համար խիստ վտանգավոր կարող են լինել։

Պատճառը այն է, որ թեք ատամները դժվար է լվանալ։ Քանի որ դրանք թեք են, առավել բարդ է ամբողջովին մաքրել դրանք, հետեւաբար՝ բակտերիաները հաճախ մնում են ատամների վրա։

Իսկ ատամների վրա առկա բակտերիաները ինֆեկցիաների օջախ են, որոնք կարող են առաջացնել թոքերի, սրտի, լնդերի հիվանդություններ։

Ատամնաբույժները խորհուրդ են տալիս անպայման դիմել մասնագետի եւ ուղղել թեք ատամնաշարը, եթե ոչ գեղեցկության, ապա առողջության համար։

Իսկ եթե ունեք թեք ատամնաշար, բայց դեռ չեք կարող դիմել մասնագետի՝ այն ուղղելու համար, ապա ավելի խնամքով լվացեք ատամները, ատամնաթել օգտագործեք եւ պարբերաբար այցելեք ատամնաբույժի։

Աղբյուր՝ Բուժինֆո

ԱՎԵԼԻՆ