Երեւանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի երգերը

Երեւանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի երգերը

11:50 22 Մյս, 2019

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրը Երեւանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Ազնավուրի երգերը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը:

«Այսօր 07:00-23:00-ն Երեւանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում միացված են լինելու Ազնավուրի երգերը»,- նշեց Խաչատրյանը:

Մայիսի 22-ին լրանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի 95-ամյակը։ Մեծանուն արտիստի ծննդյան տարեդարձին ընդառաջ եւ ամբողջ տարվա ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորող միջոցառումներ են կազմակերպվում՝ ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացում, հանրային վայրերի, հաստատությունների անվանակոչություն:

 

loading...