Մարտական զորավարժություն՝ տանկային, մոտոհրաձգային և հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ

Մարտական զորավարժություն՝ տանկային, մոտոհրաձգային և հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ

18:04 21 Մյս, 2019

1-ին զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական զորավարժություն` տանկային, մոտոհրաձգային և հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ:

ՊՆ-ից հայտնում են, որ ուսուցանվող կազմին ցուցադրական կետերում ներկայացվել է զորավարժության նախապատրաստման և անցկացման կարգը:

Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները հաջողությամբ կատարել են առաջադրված բոլոր խնդիրները: Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանը բարձր է գնահատել զորավարժության արդյունքները:

loading...