Ցանկությունները նյութականացնելու երեք միջոց

Ցանկությունները նյութականացնելու երեք միջոց

22:32 19 Մյս, 2019

Ցանկացեք զգուշորեն

Քանի որ ձգողականության օրենքի առաջին կանոնն այն է, որ ճիշտ ձեւակերպված ցանկություններն անպայման իրականանում են: Ճիշտ է՝ ոչ միանգամից: Հավանաբար, շատ աղջիկներ են նկատել հետեւյալ օրինաչափությունը. երազում ես տվյալ երիտասարդի մասին, անարդյունք փորձում ես նրա ուշադրությունը գրավել, տառապում ես: Ժամանակ է անցնում, աղջիկը մոռանում է իր տարվածության մասին,  եւ մեկ էլ հանկարծ նա հայտնվում է տեսադաշտում: Եւ ամեն ինչ այն պատճառով, որ ձգողականության օրենքով մենք ինքներս ենք ձգում ամեն ինչ, ինչ իրականում ունենք: Այսինքն՝ այն, ինչ ցանկացել ենք ենթագիտակցորեն, վաղ թե ուշ իրականություն է դառնում: Դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին՝ առողջություն, կարիերա, բարեկեցություն, հակառակ սեռի հետ հարաբերություններ:

Հիշեք, որ մեր մտքերը մեր ցանկություններն են

Մեր ենթագիտակցությունը կապված է Տիեզերքի հետ, որն արձանագրում է մեր մտքերը՝ դրանք ընկալելով որպես մեր ցանկություն: Սրանում էլ, սակայն, մի փոքր վտանգ է թաքնված: Մինչ կինը տառապում է, որ մենակ է, Տիեզերքը բողոքն ընկալում է որպես ցանկություն եւ նյութականցնում է այն: Արդյունքում՝ անցնում են տարիներ, բայց կինը նախկինի պես միայնակ է, քանի որ ձգողականության ուժի շնորհիվ  ինքն անձամբ է իր կյանք բերել միայնությունը, իսկ այլ կերպ մտածել կամ չի կարող կամ չի ուզում: Այնքան էլ հեշտ չէ հրաժարվել վատի մասին մտածելու սովորությունից։ Մեզանից շատերն են սիրում բողոքել ճակատագրից ու ասել, որ կյանքը չի ստացվել:

Սերը գալիս է 5 համարձակ քայլից հետո

Եվ ստացվում է փակ շրջան: Մենք բողոքում ենք. Տիեզերքը բողոքն ընկալում է որպես «ցանկություն», «ցանկությունները» կատարվում են, եւ մենք ավելի շատ ենք սկսում բողոքել: Նույնը կարելի է ասել վախերի մասին: Հենց այնպես չեն ասում, որ մեզ հետ կատարվում է այն, ինչից մենք ամենաշատն ենք վախենում: Ճիշտ մտածեք: Վերոնշյալը հարց է առաջացնում՝ իսկ ինչպես սովորել ճիշտ մտածել, ճակատագիրը փոխել ճիշտ ուղղությամբ եւ միայն դրական բաներ ձգել: Պատասխանը պարզ է. պետք է ցանկությունները ճիշտ ձեւակերպել: Իսկ մինչ այդ, ավելի լավ է հրաժարվել հին ու բացասական մտքերից, որոնց հետ մենք սովորել ենք ապրել: Դրանք պետք է դեն նետել, վերանայել անցյալը, որոշել երջանիկ ապագան եւ սրանից հետո նրա մասին միայն դրականը մտածել: Մեր սեփական համոզմունքները, որոնք սեւ գուներով են ներկված, նույնպիսի  սեւ կյանքի երաշխիքն են: Այնպես որ, փոխվելու ժամանակն է:

 

loading...