Պանիր ուտելը կարող է օգնել նիհարե՞լ

Պանիր ուտելը կարող է օգնել նիհարե՞լ

19:51 18 Մյս, 2019

Պանիրը համարվում է յուղոտ եւ կալորիական մթերք, սակայն դրա կանոնավոր օգտագործումը, ինչպես պարզել են Դուբլինի համալսարանական քոլեջի գիտնականները, ոչ միայն չի վնասում կազմվածքին, այլեւ հակառակը՝ օգնում է նիհարել:

Նոր հետազոտությունում գիտնականները կենտրոնացել են սպիտակուցային մթերքների ուսումնասիրման վրա, մասնավորապես պանրի: Պանիրներն, ինչպես պարզվել է, բավականին մեծ օգուտ են տալիս, քան նախկինում համարվում էր:

1500 կամավորներով փորձում գիտնականները կարողացել են ապացուցել, որ այդ մթերքը միշտ չէ, որ բարձրացնում է խոլեստերինի մակարդակը: Ավելին՝ կանոնավոր եւ հաճախակի պանիր օգտագործող մարդիկ ազատվել են ավելորդ քաշից: Հավանաբար, ըստ մասնագետների, պանրում պարունակվող սննդարար նյութերը օգնում են փոխհատուցել հագեցած ճարպերի օգտագործումը:

Սննդակարգում պանիրը հանգեցրել է հետազոտությանը մասնակցող մարդկանց իրանի ծավալի փոքրացմանը, ինչպես նաեւ համահարաբերակցություն է նկատվել  պանրի օգտագործման եւ ցածր զարկերարակային ճնշման միջեւ:

Հետագա ուսումնասիրություններն ավելի ճշգրիտ արդյունքներ եւ ավելի հստակ տվյալներ կտան փորձերին մասնակցող կամավորների դիետաների վերաբերյալ:

loading...