Ինչով է վտանգավոր շատ թեյ խմելը

Ինչով է վտանգավոր շատ թեյ խմելը

18:51 18 Մյս, 2019

Շատ ժողովուրդների մոտ թեյն ավանդական, անգամ ծիսական ըմպելիք  է համարվում, և թեյ խմելու արարողակարգը որոշակի վարքականոն է ենթադրում: Օրինակ՝ բրիտանացիները, ասիացիները հարյուրամյակներով թեյ են խմում՝ վստահ լինելով, որ այն օգտակար է և առողջարար: Եվ իսկապես, թեյն առույգացնում է, հագեցնում ծարավը, նվազեցնում խոլեստերինը, օգտակար է սրտի, անոթների համար, անգամ կանխում է վաղաժամ ծերությունը: Սակայն այդ ըմպելիքի չափաբաժնի չարաշահումը կարող է նաև բացասական հետևանքներ ունենալ:

Թունդ թեյը վնասակար է ատամների համար

Խիտ պատրաստված թեյի օգտագործումը մեծ քանակությամբ կարող է քայքայել ատամները և նպաստել ընդհանրապես բոլոր ոսկորների փխրունությանը: Ընդ որում՝ նման վնասակար հատկություն ունի ոչ միայն սև թեյը, որոշ դեղաբույսերից պատրաստված թեյերը նույնպես ատամների էրոզիա են առաջացնում ցածր PH-ի՝ թթվայնության պատճառով՝ վնասելով էմալը: Խոտաբույսերով թեյերն ավելի վնասակար են, քան, օրինակ, նարնջի խտահյութը: Այս նկատառումով հատկապես նրանք, ովքեր նիհարելու կամ այլ նպատակներով հաճախ են խոտաբույսերից թեյեր խմում, պետք է զգույշ լինեն՝ նախապատվությունը տալով բարձր թթվայնությամբ թեյերին:

Սննդաբանները խորհուրդ են տալիս օրվա մեջ 4 թեյ բաժակից ավելին չօգտագործել:

Թեյի թուրմը ծանր մետաղներ է պարունակում

Որքան երկար է թեյը թրմվում, այնքնան այն թունավոր է դառնում: Թրմելու անվտանգ ժամանակահատվածը երեք րոպե է: Դրանից երկար թողնելու դեպքում թեյի տերևներից ջրի մեջ են ներթափանցում ծանր մետաղները:

Դրանից խուսափելու  համար որպես այլընտրանք կարելի է սպիտակ թեյի տերևներն օգտագործել, քանի որ այդ թեյը բավական վաղ են հավաքում, և ծանր մետաղները չեն հասցնում ներթափանցել տերևների մեջ:

Կանաչ թեյը վտանգավոր է լյարդի համար

Որքան էլ տարօրինակ է, օրգանիզմը մաքրելու համար նախատեսված թեյը մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող է վնասել լյարդը: Նյու Ջերսիի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ օրվա մեջ երկու բաժակ կանաչ թեյի օգտագործումը կարող է լյարդի քայքայման պատճառ դառնալ:

Իսկ իսպանացի գիտնականերն ապացուցել են, որ օրգանիզմը դժվարությամբ է յուրացնոմ կանաչ թեյում առկա ֆոլաթթուն: Ի տարբերություն ավելի երկար մշակման ենթարկվող սև թեյի՝ կանաչ թեյի մեջ պոլիֆենոլներ են պարունակվում, որոնք էլ ծանրաբեռնում են լյարդը:

Թեյը վիտամինների և միկրոտարրերի պակաս է առաջացնում

Հաճախակի օգտագործելու դեպքում թե սև և թե կանաչ թեյը օրգանիզմից դուրս են բերում օգտակար տարրերը՝ մագնեզիումը, կալցիումը, երկաթը, ինչպես նաև վիտամինները, ինչը կարող է տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Պատճառը թեյի մեջ եղած կոֆեինն է: Բժիշկները խորհուրդ են տալիս թեյը երկար չեփել, այդ դեպքում դրա մեջ կոֆեինի քանակությունը չի ավելանա: Ինչպես նաև խորհուրդ չի տրվում թեյը խմել սնվելու ժամանակ կամ դրանից անմիջապես հետո: Այն կարելի է խմել սնվելուց առնվան 20 րոպե հետո:

Ինչով է վտանգավոր տաք թեյը

Թեյի համար լավագույն ջերմությունը 50 աստիճանն է: Մասնագետները խորհուրդ են տալիս թեյն ըմպել այն պատրաստելուց 5-10 րոպե հետո, երբ հեղուկը կհասցնի բավականաչափ սառչել: Հակառակ դեպքում չափից տաք թեյի հաճախակի օգտագործումը կարող է ստամոքսաղիքային համակարգի օրգանների հիվանդություններ առաջացնել:

Ջերմելու դեպքում մեր մեծերը խորհուրդ են տալիս տաք թեյ խմել՝ վստահ լինելով, որ այն օգտակար է: Իրականում դա առասպել է: Բրիտանացի դեղագործները պարզել են, որ տաք թեյը ավելի շատ վնասակար է, քանի որ դրանում առկա թեոֆիլլինը բարձրացնում է ջերմությունը, ինչը կարող է վատացնել հիվանդի վիճակը:

Սահմանափակ քանակությամբ և համապատասխան թնդությամբ, ջերմությամբ թեյը, սակայն, բավականին օգտակար է, այնպես որ պահպանեք չափը և շարունակեք վայելել ձեր սիրելի թեյերը:

loading...