Ինչպես է քաշն ազդում հղիության ընթացքի վրա

Ինչպես է քաշն ազդում հղիության ընթացքի վրա

16:51 18 Մյս, 2019

Հղի կանայք եւ բժիշկները սովորաբար մեծ ուշադրություն են դարձնում, թե կինն ինչքան քաշ է հավաքում հղիության ընթացքում, սակայն պարզվում է՝ պակաս կարեւոր չէ, թե որքան է կշռում կինը նախքան հղիանալը։

Journal of the American Medical Association հանդեսում հրապարակված նոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հղիությունից առաջ ճարպակալումը կարող է վատ հետեւանքներ ունենալ հղիության ընթացքում, առաջացնել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ արյան բարձր ճնշում, պրեէկլամպսիա, դիաբետ, վաղաժամ ծննդաբերություն։

Ռոտերդամի համալսարանի բժիշկ, ուսումնասիրության հեղինակ Ռոմի Գայարը նշում է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ նախքան հղիանակը կնոջ քաշը վերահսկելու համար, որպեսզի հղիությունը նորմալ ընթացք ունենա։

Մասնագետները նշում են, որ երբ կինը հղիություն է պլանավորում, պետք է վերահսկի նաեւ քաշը՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։

Աղբյուր՝ Բուժ ինֆո

loading...