Գողության եւ անչափահասի հետ սեռական հարաբերության համար հետախուզվող 40-ամյա Վիտալին

Գողության եւ անչափահասի հետ սեռական հարաբերության համար հետախուզվող 40-ամյա Վիտալին

16:05 18 Մյս, 2019

Մայիսի 17-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները Բազումի անձնագրային բաժանմունքում հայտնաբերել եւ բաժին բերման են ենթարկել ՌԴ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի եւ 158 հոդվածի 3-րդ մասի՝ գողության եւ անչափահասի հետ սեռական բնույթի գործողությունների մեղադրանքներով 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ հետախուզման մեջ գտնվող 40-ամյա Վիտալի Ա․-ին։

Ոստիկանությունից  հայտնում են, որ նույն մեղադրանքով պատժի կրումից խուսափելու հիմքով հետախուզվող Վիտալի Ա․-ն 2009թ. հուլիսի 4-ին հայտնաբերվել էր, մինչ օգոստոսի 15-ը «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանք էր կրել, ապա ազատ արձակվել:

2016թ. դեկտեմբերի 27-ին ՌԴ իրավապահների կողմից հետախուզումը վերահայտարարվել էր:

Հետախուզվողին հայտնաբերելու վերաբերյալ հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։

loading...