Քիմ Քարդաշյանը հրապարակել է չորրորդ երեխայի լուսանկարը

Քիմ Քարդաշյանը հրապարակել է չորրորդ երեխայի լուսանկարը

14:05 18 Մյս, 2019

Ինչպես հայտնի է ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը օրեր առաջ չորրորդ անգամ են ծնողներ դարձել։ Փաքրիկը լույս աշխարհ է եկել փոխնակ մոր միջոցով։

Այս մասին Քիմը հայտնել էր իր Twitter-ի էջում։ Նա գրել էր․ «Նա այստեղ է և նա հիանալի է»։ Իսկ ահա երկրորդ գրառման մեջ նա գրել էր․ «Նա ասես Չիկագոյի նմանակը լինի։ Վստահ եմ դեռ շատ կփոխվի, սակայն այժմ նա այդպիսին է»։

Այսօր Քիմն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է աստղային զույգի չորրորդ երեխան։ Նա պառկած է օրորցում։ Լուսանկարը Քիմին ուղարկել է ամուսինը, իսկ լուսանկարից հետո Քիմին գրել է․  «Գեղեցիկ Մայրերի օր մեր չորրորդ երեխայի հետ։ Չափից շատ ենք օրհնված, մենք ունենք այն ամենն, ինչ անհրաժեշտ է», – գրել է Քանյեն։ Իսկ Քիմը լուսանկարին կից գրել է․ «Psalm West»: Հավանաբար երեխայի անուն ազգանունն է։

loading...