Քաղաքացին փորձում էր ինքնասպան լինել՝ նետվելով Հաղթանակ կամրջից

Քաղաքացին փորձում էր ինքնասպան լինել՝ նետվելով Հաղթանակ կամրջից

12:53 18 Մյս, 2019

Մայիսի 18-ին, ժամը 02:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին կախվել է ճաղավանդակներից և փորձում է ցած նետվել:

Փրկարարներն ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Հ.Ղ.-ի (ծնված 1988 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է Կենտրոնի ոստիկանության բաժին:

loading...