Մարտունի-Գետափ ճանապարհին «ՈՒԱԶ»-ն արգելափակվել է ցեխի մեջ. փրկարարներ են եկել

Մարտունի-Գետափ ճանապարհին «ՈՒԱԶ»-ն արգելափակվել է ցեխի մեջ. փրկարարներ են եկել

11:02 18 Մյս, 2019

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 18-ին, ժամը 00:44-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 30-րդ կմ-ին՝ Ագրիջա գետի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան:

 

loading...