Երեւանը Բաքվի հետ մերձենալու հույս ունի, սակայն ոչ կարագացնի, ոչ կարգելակի բանակցությունները

Երեւանը Բաքվի հետ մերձենալու հույս ունի, սակայն ոչ կարագացնի, ոչ կարգելակի բանակցությունները

19:09 17 Մյս, 2019

Երեւանը չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցում Բաքվի հետ մերձենալու հույս ունի: Ուրբաթ ռուս լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հուսով եմ, որ Ղարաբաղին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցում Ադրբեջանի հետ մեր դիրքորոշումները կմերձենան», – ընդգծեց Փաշինյանը:

Նա սակայն նշեց, որ չի պատրաստվում նախապայմաններ դնել Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների համար:

Մասնավորապես, Փաշինյանը մտադիր չէ հետաձգել գործընթացը մինչեւ բանակցություններում Ստեփանակերտի ներգրավվումը: Միեւնույն ժամանակ, վարչապետը խոստացավ չարգելակել  Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցով բանակցությունները, բայց նաեւ չարագացնել դրանք:

«Մենք չենք արագացնի այդ գործընթացը, բայց չենք էլ արգելակի այն, քանի որ հակամարտություն կա, եւ ես չեմ կարծում, որ նպատակահարմար է մոռանալ դրա մասին», – ասաց վարչապետը:

Նրա խոսքով, ղարաբաղյան խնդիրը կարելի է լուծել միայն Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացին վերադարձնելով: Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ Մոսկվան ունի անհրաժեշտ լծակներ` տարածաշրջանում հնարավոր նոր էսկալացիայի կանխարգելման համար:

«Վստահ եմ, որ Ռուսաստանը ունի բոլոր լծակները Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում էսկալացիայի կանխարգելման համար: Եվ ես չեմ կարող հավատալ, որ անհրաժեշտության դեպքում, ռուսաստանցիները չեն օգտագործի այդ լծակները», – եզրափակեց Փաշինյանը:

Բացի այդ Փաշինյանը նշեց, որ կողմերը պատրաստվում են լրագրողների պատվիրակությունների փոխանակում կազմակերպել:

loading...