Տղամարդը սիրեցյալին առաջարկություն է արել եւ նրան նվիրել երիկամը (ֆոտո)

Տղամարդը սիրեցյալին առաջարկություն է արել եւ նրան նվիրել երիկամը (ֆոտո)

14:03 17 Մյս, 2019

Անգլիական Լեսթեր քաղաքից 27-ամյա Ալդո Կատալդին առաջարկություն է արել իր սիրեցյալին՝ 22-ամյա Ջերալդին Չինգոշոյին եւ նրան նվիրել իր երիկամը:

The Mirror պարբերականը հայտնում է, որ զույգը ծանոթացել է ծերանոցում, որտեղ աշխատում էին: Շուտով Ալդոն, որ բուժեղբայր էր, աշխատանքից ազատվել է, բայց զույգը ծանոթությունը պահպանել է, իսկ որոշ ժամանակ անց նա Ջերալդինին ժամադրել է:

Դրանից մի քանի օր առաջ Չինգոշոյի մոտ հայտնաբերվել էր երիկամների ծանր հիվանդություն. օրգանը գործում էր միայն 20 տոկոսով, նա ամեն օր դիալիզի կարիք ուներ: Ջերալդինը իրեն սիրահետողին հայտնել է ախտորոշման մասին եւ խորհուրդ տվել իր հետ հարաբերություններ չսկսել, բայց նա հայտարարել է, որ նրան չի լքի:

«Նա ինձ մոտ էր գալիս 12-ժամյա հերթափոխից հետո, ուտելիք էր բերում, օգնում հագնվել, խոսում բժիշկների հետ…Նա իմ սուպերհերոսն է»,- պատմել է աղջիկը:

2018 թվականի սկզբին աղջիկը տեղեկացել է, որ իր ազգականներից ոչ մեկը չի կարող իր համար դոնոր դառնալ, դոնորը եւ օրգան ընդունողը պետք է համատեղելի լինեն շատ չափորոշիչներով, եւ պարզվել է, որ նրա ազգականներից ոչ մեկը իր հետ համատեղելի չէր: Այդ ժամանակ Ալդոն որոշել է անալիզներ հանձնել, որպեսզի պարզի՝ կարող է դառնալ սիրեցյալի համար դոնոր:

Դրանից կարճ ժամանակ անց զույգը Պորտուգալիա է ուղեւորվել նշելու աղջկա տարեդարձը: Ալդոն այնտեղ նրան առաջարկություն է արել եւ նույն օրը իմացել, որ կարող է նրա համար դոնոր դառնալ:

«Նա ինձ արթնացրեց արցունքոտ աչքերով եւ հայտնեց այդ մասին: Ես հարցրեցի նրան. «Իսկ եթե մենք բաժանվե՞նք»: Եվ նա պատասխանեց. «Համենայնդեպս, ես քո կյանքը կփրկեմ»,- պատմել է հարսնացուն:

2019 թվականի փետրվարին բժիշկները կատարել են երիկամի փոխպատվաստման վիրահատությունը: Հիմա երկուսն էլ իրենց լավ են զգում, օգոստոսին նախատեսում են ամուսնանալ:

 

loading...