Պոտապն աջակցել է Սրբուկին՝ «Ձայնը» նախագծում իր թիմի նախկի անդամին

Պոտապն աջակցել է Սրբուկին՝ «Ձայնը» նախագծում իր թիմի նախկի անդամին

11:16 17 Մյս, 2019

Ուկրաինացի հայտնի կատարող Պոտապը, որը ուկրաինական «Ձայնը» նախագծի ընթացքում Սրբուկի մարզիչն էր, Instagram-ի էջում հրապարակում է արել ի աջակցություն Հայաստանի ներկայացուցչի։

«Հայաստան։ Հաղթանակ։ Հաղթանակ։ Հաղթանակ»,- այսպես է նա մեկնաբանել Սրբուկի լուսանկարը, ինչին հաջորդել է մեկնաբանությունների տարափը. «Ձեր թիմի բոլոր ժամանակների լավագույն մասնակիցը։ Նույնիսկ չգիտեի, որ նա մասնակցում է «Եվրատեսիլ»-ին», «Նա շատ լավն է, երկրպագում եմ նրան», «Բրավո, Պոտապ, շատ շնորհակալություն»…

Տոտապը «Ձայնը» նախագծի ընթացքում Սրբուկի ելույթներից մեկի ընթացքում ասել էր. «Սրբուհի, ես լաց եմ եղել քո ելույթի ընթացքում։ Հազվադեպ է պատահում, որ ես այդքան հուզվեմ։ Մեծ շնորհակալություն քեզ… Ես ուզում եմ, որ դու այս նախագծով վազես, թռչես, ինչպես քո երգեցողությունը։ Դու ցնցող երգչուհի ես, դու ցնցող ես….»։

Առայժմ հայտնի չի՝ արդյոք Պոտապն այս անգամ եււ հուզվել է, թե ոչ։ Հայաստանի ներկայացուցչին չհաջողվեց անցնել «Եվրատեսիլ 2019»-ի եզրափակիչ։ Երեկ կայացած երկրորդ կիսաեզրափակիչ արդյունքներով եզրափակիչ են անցել Մակեդոնիան, Նիդերլանդները, Ալբանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Դանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Մալթան…

loading...