««Անկանխատեսելի» բառի իմաստն ինձ դեռեւս այսքան ծանոթ չէր եղել…». Սրբուկ

««Անկանխատեսելի» բառի իմաստն ինձ դեռեւս այսքան ծանոթ չէր եղել…». Սրբուկ

11:02 17 Մյս, 2019

«Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկն անդրադարձել է եզրափակչում չհայտնվելու հանգամանքին։

Երիտասարդ երգչուհին Instagram-ի էջում լուսանկարի է հրապարակել, որի մեկնաբանություններում շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր այս ընթացքում իր կողքին էին եւ հավատում էին իրեն։

«Անկանխատեսելի բառի իմաստն ինձ դեռեւս այսքան ծանոթ չէր եղել… Շնորհակալություն բառը սիրել եմ միշտ, բայց այն այսքան քիչ չի թվացել։ Իսկապես շնորհակալ եմ բոլորից, որ կողքիս էիք/եք այս ընթացքում, որ սատարում ու հավատում էիք ինձ։ Ցավոք չստացվեց այն, ինչ ակնկալում էի ու ինչին փորձում էի հասնել»,- գրել է Հայաստանի պատվիրակը։

Մեկնաբանություններում շատ հետեւորդներ իրենց աջակցությունն են հայտնել երգչուհուն ու շնորհակալություն հայտնել երկիրը պատվով ներկայացնելու համար։ «Եվրատեսիլ 2019»-ի երկրորդ կիսաերզափակիչը տեղի է ունեցել երեկ՝ Թել Ավիվում։ Սրբուկը երաժշտական մրցույթին ներկայացրել է «Walking out» երգը։

loading...