Շնորհավորում եմ իմ հարազատ ԵՊՀ-ի ողջ անձնակազմին, Հայաստանի Հանրապետության բոլոր երիտասարդներին և ուսանողներին.ԲՀԿ ԵՄ նախագահ

Շնորհավորում եմ իմ հարազատ ԵՊՀ-ի ողջ անձնակազմին, Հայաստանի Հանրապետության բոլոր երիտասարդներին և ուսանողներին.ԲՀԿ ԵՄ նախագահ

20:06 16 Մյս, 2019

ԲՀԿ ԵՄ նախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

“Հայաստանում երիտասարդների և ուսանողների օրն է։ Ցանկացած պետության հիմքը և շարժիչ ուժը հանդիսանում են տվյալ պետության կիրթ և բանիմաց երիտասարդները։ Նրանց պայծառ և խելացի մտքերի շնորհիվ են իրականանում անիրականանալի գաղափարները։ Երիտասարդ ժամանակ մարդ սովորում է, ծեր տարիքում՝ հասկանում:
Երիտասարդները կենսուրաուրախ են, որովհետև նրանք ունեն գեղեցիկը տեսնելու և արարելու ունակություն:
Այս օրն ավելի խորհրդանշական է դառնում, քանի որ 100 տարի առաջ այս օրն է հիմնադրվել ԵՊՀ-ն։
ԵՊՀ-ի 100 ամյակը և երիտասարդների և ուսանողների օրը փոխադարձ փայլ և տոնական տրամադրություն են հաղորդում միմյանց։
Համալսարանն է կրթում երիտասարդներին, համալսարանից են դուրս գալիս մեծ թվով տաղանդավոր և բանիմաց քաղաքացիներ, համալսարանն է ընկած յուրաքանչյուր երիտասարդի կրթության և կայացման հիմքում։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ իմ հարազատ ԵՊՀ-ի ողջ անձնակազմին, Հայաստանի Հանրապետության բոլոր երիտասարդներին և ուսանողներին։

Հարգանքով ՝ ԲՀԿ ԵՄ նախագահ Աշոտ Անդրեասյան”:

loading...