Հայաստանում Բելառուսի մշակույթի օրեր կանցկացվեն

Հայաստանում Բելառուսի մշակույթի օրեր կանցկացվեն

17:34 16 Մյս, 2019

«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2019-2022 թթ. համագործակցության մասին» ծրագրի շրջանակում 2019 թվականի մայիսի 16-19-ը Հայաստանում կանցկացվեն Բելառուսի մշակույթի օրեր:

Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի ծրագրի մեկնարկը կտրվի ս. թ. մայիսի 17-ին, ժամը 16:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: Կցուցադրվեն Նապոլեոն Օրդայի գրաֆիկական աշխատանքները և Բելառուսի Հանրապետության ազգային պատմության թանգարանի ժողովրդական արհեստների ու ստեղծագործության հավաքածուն:

Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի բացման գալա համերգը կկայանա ս. թ. մայիսի 17-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Բելառուսի պետական ակադեմիական պարային համույթի, Ալենա Լանսկայի և Իսկուհի Աբալյանի, «Աուրա» խմբի մասնակցությամբ:

Համերգի ընթացքում կներկայացվի նաև Բելառուսի զբոսաշրջային ներուժի մասին պատմող տեսանյութը:

Համերգին զուգընթաց թատրոնի նախասրահում կգործի «Դեպի լեռների և սրընթաց գետերի երկիր…» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Յանկա Կուպալայի արվեստին:

Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի ծրագիրը կեզրափակվի ս. թ. մայիսի 18-ին, ժամը 19:00-ին, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության դահլիճում`«Բելառուսֆիլմ» ստուդիայի արտադրության «Պատերազմ. մարդ մնալ» ֆիլմի ցուցադրությամբ:

loading...