Դատարան ժամանեց Արթուր Դավթյանը

Դատարան ժամանեց Արթուր Դավթյանը

17:00 16 Մյս, 2019

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի եւ Ավանի նստավայր ժամանեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Վերջինս մասնակցել էր միայն «Մարտի 1»-ի գործով առաջին օրը կայացած նիստին:

Նշենք, որ քիչ անց դատարան են ժամանելու նաեւ Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը: Նրանք ցանկանում են երաշխավորել, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի:

Նշենք, որ նախագահող դատավորը պարտադիր էր համարել երաշխավորողների ներկայությունը դատական նիստին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց պետք է բացատրել իրենց իրավունքները: Բացի այդ, անձը, որը երաշխավորում է կալանքի տակ գտնվող անձի համար,  պատասխանատվություն է կրում քրեական պատասխանատվության ենթարկելվու առումով, եթե մեղադրյալը ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորվի։

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները մայսիսի 14–ին դատարանին ներկայացրեցին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությունը։

loading...