Որեւէ գործընթաց չի կարող ազդել Հայաստան–Արցախ հարաբերությունների վրա. Ավինյանը՝ Արցախի նախագահների երաշխավորագրի մասին

Որեւէ գործընթաց չի կարող ազդել Հայաստան–Արցախ հարաբերությունների վրա. Ավինյանը՝ Արցախի նախագահների երաշխավորագրի մասին

16:30 16 Մյս, 2019

Որեւէ կերպ, որեւէ գործընթաց չի կարող ազդել Հայաստան–Արցախ հարաբերությունների վրա։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով Արցախի ներկա եւ նախկին նախագահները՝ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի կողմից անձնական երաշխավորության ներկայացման հետ կապված հնարավոր խնդիրների մասին։

«Լինի դատական գործընթաց, լինի Քոչարյնաի հայցը, թե մեկ այլ, նույնիսկ եթե դատարանը դրական եզրակացություն տա, Հայաստան–Արցախ հարաբերություններում որեւէ խնդիր չի կարող առաջանալ»,–նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի ներկա եւ նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ երաշխավորագիր են ներկայացրել։

 

loading...