Գերագույն ռադան Զելենսկու երդմնակալությունը նշանակել է մայիսի 20-ին

Գերագույն ռադան Զելենսկու երդմնակալությունը նշանակել է մայիսի 20-ին

15:54 16 Մյս, 2019

Ուկրաինայի Գերագույն ռադան մայիսի 20-ին, երկուշաբթի, նշանակել է նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալությունը։ Հանդիսությունները կսկսվեն ժամը 10.00-ին, տեղեկացնում է «112 Ուկրաինա»-ն։

Անկախ պատգամավոր Սերգեյ Միշչենկոյի № 10270 որոշման նախագիծը  մայիսի 19-ին երդմնակալությունն անցկացնելու վերաբերյալ քվեարկության ժամանակ հավաքեց 207 ձայն։

Անկախ պատգամավոր Վիկտոր Բալոգայի № 10270-1 որոշման նախագիծը քվեարկության ժամանակ հավաքեց 158 ձայն։

Արդյունքում՝  ընտրվեց պատգամավոր Վիտալի Կուպրիի № 10270-2 որոշման նախագիծը՝ մայիսի 20-ին երդմնակալությունն անցկացնելու վերաբերյալ։ Փաստաթղթի օգտին քվեարկել է 315 պատգամավոր։

loading...