Շարունակվում է Քոչարյանի գործով դատական նիստը. ՈՒղիղ

Շարունակվում է Քոչարյանի գործով դատական նիստը. ՈՒղիղ

12:00 16 Մյս, 2019

Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստ: Այսօր պարզ կլինի նաև, թե երբ են դատարան ներկայանալու Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ովքեր անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:

Հիշեցնենք՝ «Մարտի 1»-ի գործից առանձնացված մասով մեղադրյալ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման, ինչպես նաև կաշառք վերցնելու մեջ, մյուս ամբաստանյալը 2008-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանն է, ով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու, փողերի լվացման, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Գործով մյուս ամբաստանյալը 2008-ին պաշտպանության նախարարի տեղակալ Սեյրան Օհանյանն է, ով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ: Նույն մեղադրանքն է առաջադրված նաև Յուրի Խաչատուրովին, ով 2008-ին պաշտպանության նախարարի տեղակալն էր:

Նախնական դատական նիստին ամբաստանյալներից ծանուցվել է Ռոբերտ Քոչարյանը, որովհետև դատարանը հայտնում է, որ բացառապես քննվելու է նրա խափանման միջոցի վերաբերյալ հարցը:

loading...