Նոր որոշում. Գյուղացիները սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարելու պատճառով չեն զրկվի նպաստից

Նոր որոշում. Գյուղացիները սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարելու պատճառով չեն զրկվի նպաստից

12:31 16 Մյս, 2019

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշում փոփոխություններ կատարել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» որոշման մեջ, ըստ որի գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքները այդ աշխատանքը կատարելու պատճառով չեն զրկվի սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունից:

Հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարոհի Բաթոյանը՝ նշելով, որ ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվող բնութագրիչները կլրացվեն նոր «գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք։ կատարող անձ» սոցիալական խմբով եւ կսահմանվեն դրա կիրառման առանձնահատկությունները։

Նախագծով, առկա իրավակարգավորումներին զուգահեռ, ներդրվում է նաեւ նոր մեխանիզմ` գյուղատնտեսականսեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձանց ընտանիքներին այդ աշխատանքի պատճառով ընտանեկան կամ սոցիալական նպաստից չզրկելու վերաբերյալ:

Բաթոյանը նշեց, որ այս փոփոխությունը նաեւ բարենպաստ պայմաններ է ստեղծում աշխատանքային իրավունքների պաշտպանության համար, ինչպես նաեւ  թոշակի անցնելու դեպքում կենսաթոշակի հաշվարկման համար:

loading...