Այսուհետ վարչապետի աշխատակազմում նախանիստերը բացի փոխվարչապետներից կարող է վարել նաեւ աշխատակազմի ղեկավարը

Այսուհետ վարչապետի աշխատակազմում նախանիստերը բացի փոխվարչապետներից կարող է վարել նաեւ աշխատակազմի ղեկավարը

11:44 16 Մյս, 2019

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշում է կայացրել փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության աշխատակարգը հաստատելու մասին որոշման հավելվածում, որը թույլ կտա, մասնավորապես, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարը (Էդուարդ Աղաջանյան-խմբ) վարի աշխատակազմում տեղի ունեցող նախանիստերը:

Նախագծով նախատեսվում է ամրագրել, որ վարչապետի աշխատակազմում տեղի ունեցող նախանիստերը փոխվարչապետերից բացի կարող է վարել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախանիստին ըստ էության հարցերը ներկայացվում են վարչապետի աշխատակազմի գլխադասային ստորաբաժանումների ղեկավարների կողմից, ովքեր գործում են աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և վարչապետի աշխատակազմի ղեկավարին աշխատակազմում կազմակերպվող նախանիստերը վարելու հնարավորություն չընձեռելը որևէ տրամաբանական հիմնավորում չունի։

Աշխատակարգի 32-րդ կետում նշված է, թե նախքան կառավարության նիստում հարցերի քննարկումը, որ պաշտոնատար անձանց մոտ կարող են իրականացվել քննարկումներ։ Նշված թվարկման մեջ ներառված չեն վարչապետի աշխատակազմի ղեկավարը և վերջինիս տեղակալները, ովքեր հաճախ նախքան նախագծերը կառավարության նիստերի օրակարգ ներառելը պատասխանատու են լինում տարաբնույթ հարցերի քննարկումների կազմակերպման համար։

Աշխատակարգի 51-րդ կետում սահմանված է, որ նախարարարկան կոմիտեների նիստերը անցկացվում են որպես կանոն հինգշաբթի օրերին, սակայն պրակտիկայում նիստերը տեղի են ունենում ուրբաթ օրերին, ուստի նշված կետում առաջարկվում է կոմիտեների անցկացման օրը փոխել։

Բացառիկ դեպքերում կոմիտեի անդամ հանդիսացող նախարարի փոխարեն կոմիտեի նիստին մասնակցելու հնարավորություն նախատեսել համապատասխան նախարարի տեղակալին, եթե առկա է կոմիտեի նիստը վարող փոխվարչապետի կողմից բանավոր տրված համաձայնություն։ Այս փոփոխությունը պայմանավորված է կոմիտեի նիստերին քվորում ապահովելուն, այն դեպքերում երբ կոմիտեի անդամ նախարարը որևէ պատճառով չի կարող ապահովել մասնակցություն կոմիտեի նիստին։

Բացի այդ, նախատեսվում է Կոմիտեների նիստերում գաղտնի հարցերի քննարկման հնարավորություն։

loading...