ՊԵԿ. հայտնաբերվել են առանց դրոշմապիտակների մեծ քանակությամբ ավտոյուղեր. անունները հայտնի են

ՊԵԿ. հայտնաբերվել են առանց դրոշմապիտակների մեծ քանակությամբ ավտոյուղեր. անունները հայտնի են

10:47 16 Մյս, 2019

ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երեւան քաղաքում ու ՀՀ մարզերում գործող մի շարք ավտոյուղման կետերից եւ ավտոյուղեր վաճառող խանութներից հայտնաբերվել են առանց ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերի, պարտադիր դրոշմավորման ենթակա, սակայն առանց դրոշմապիտակների «ՌՈՍՆԵՖՏ», «ՇԵԼ», «ԶԻԿ», «ՉԵՄՊԻՈԼ», «ՌՈԼՖ», «ԿԱՍՏՐՈԼ», «ՄՈԲԻԼ», ՄՎՈԼԳԱ», «ՖԱՆՖԱՐՈ», «ՄԱՆՈԼ» եւ «ՕՐԻԳԻՆԱԼ ԲՄՎ ԷՆՋԻՆ ՕԻԼ» ապրանքային նշանների, տարբեր տարողությամբ տարրաներով մեծ քանակությամբ ավտոյուղեր: Դրանք հետազոտման համար տեղափոխվել են Պետական եկամուտների կոմիտե:

ՊԵԿ-ից  հայտնում են, որ նկատի ունենալով, որ հիշյալ դեպքերի կապակցությամբ կազմված նյութերն առերեւույթ պարունակել են ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի հատկանիշներ` նյութերը փոխանցվել են ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության հետաքննության բաժին` քրեաիրավական գնահատական տալու համար:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ անօրինական ճանապարհներով, այդ թվում նաեւ պարտադիր դրոշմավորման ենթակա, սակայն առանց դրոշմապիտակների (կամ դրոշմանիշներով) ապրանքների ձեռքբերումներից եւ վաճառքից՝ նախազգուշացնելով, որ ՊԵԿ-ի կողմից, իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, նմանատիպ իրավախախտումները բացահայտելու ուղղությամբ իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

loading...