«Ցնցված ենք չինական հյուրընկալությունից». Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը համտեսել են «բադ պեկինյան ձեւով»

«Ցնցված ենք չինական հյուրընկալությունից». Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը համտեսել են «բադ պեկինյան ձեւով»

14:55 15 Մյս, 2019

Ցնցված ենք չինական հյուրընկալությունից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կնոջ հետ լուսանկար հրապարակել։

ՀՀ վարչապետը, մասնավորապես, գրել է.

«Չինաստանի մեր գործընկերները ամեն ինչ անում են, որ մենք անմոռանալի տպավորություններով հեռանանք Պեկինից: Ավելի քան ստացվել է:

Այսօր էլ՝ ինձ ու Աննային հրավիրեցին 150 տարվա մի ռեստորան՝ «Բադ պեկինյան ձեւով» փորձելու:

Եւ ընդհանրապես՝ ցնցված ենք չինական հյուրընկալությունից»:

loading...