Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի նոր թեկնածու է առաջադրել

Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի նոր թեկնածու է առաջադրել

14:26 15 Մյս, 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:  Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

«Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի եւ 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը»,–ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարել էր, որ սահմանադրական դատարանի դատավորի հավանակնորդները մինչեւ մայիսի 3-ը պետք է դիմեն նախագահի աշխատակազմ։ Դիմել էին 9 քաղաքացի։ Դիմորդների հետ զրուցելուց հետո նախագահը պետք է առաջադրեր նրանցից մեկին։

Հիշեցնենք, որ նախկինում նախագահի առաջադրած թեկնածուները՝ Վահե Գրիգորյանը եւ Գոռ Հովհաննիսյանը, Ազգային ժողովի կողմից չէին ընտրվել ՍԴ դատավորի պաշտոնում։

loading...