Դոնալդ Թրամփի ավտոշարասյունը ճանապարհային պատահարի է ենթարկվել

Դոնալդ Թրամփի ավտոշարասյունը ճանապարհային պատահարի է ենթարկվել

13:20 15 Մյս, 2019

Լուիզիանայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյունից երեք մոտոցիկլետ ճանապարհային պատահարի են ենթարկվել: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալության թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսը, որը ուղեկցել է ԱՄՆ առաջնորդին:

«Թրամփի մեքենան նորմալ վիճակում է, բայց ավտոշարասյունից մի քանի սպաներ վթարի են ենթարկվել»,- Twitter-յան իր էջում նշել է լրագրողը:

Նա հայտնել է, որ ճանապարհային պատահարի հետեւանքով տուժել են առնվազն երեք ոստիկաններ:

loading...