Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը մասնակցել են «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա ընթրիքին

Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը մասնակցել են «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա ընթրիքին

17:19 14 Մյս, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանը Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների պալատում մասնակցել են «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա ընթրիքին: Այն տրվել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի անունից: 

Ընթրիքին մասնակցել են նաեւ համաժողովին մասնակցելու նպատակով ՉԺՀ ժամանած Սինգապուրի, Մոնղոլիայի, Շրի Լանկայի, Կամբոջայի, Հունաստանի եւ Ուզբեկստանի նախագահները:

Մայիսի 15-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացման արարողությանը եւ հանդես կգա ելույթով:

loading...