ԱՄՆ ՊՆ-ն օդային մարտ կուսուցանի արհեստական ինտելեկտին

ԱՄՆ ՊՆ-ն օդային մարտ կուսուցանի արհեստական ինտելեկտին

14:46 14 Մյս, 2019

ԱՄՆ պաշտպանության նախարարության հեռանկարային հետազոտությունների գործակալությունը (DARPA) որոշել է մշակել արհեստական ինտելեկտ ամերիկյան մարտական ինքնաթիռների համար, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Flightglobal-ին։

Նշվում է, որ ԱԻ-ով կառավարվող կործանիչները կարող են ավելի արագ արձագանքել մարտում, քան օդաչուները։ Նշվում է նաեւ, որ օդային մերձամարտը պահանջում է օդաչուներից բարձր կենտրոնացում եւ լարվածություն։

«Մենք տեսնում ենք ապագան, որտեղ ԱԻ-ն կմշակի մանեւրներ վայրկյանների ընթացքում»,- ասել է ԱՄՆ ՌՕՈւ փոխգնդապետ Դեն Յավորսեկը։

Մայիսի 17-ից Պենտագոնը կսկսի համահայցորդներ հետազոտությունների համար։

Նախագծի իրականացման ժամկետի մասին չի տեղեկացվում։

loading...