Թուրքիայում մարմնավաճառության մեջ կասկածվող հայաստանցիներ են ձերբակալվել

Թուրքիայում մարմնավաճառության մեջ կասկածվող հայաստանցիներ են ձերբակալվել

12:41 14 Մյս, 2019

Թուրքիայի Արդվին նահանգի Հոպա քաղաքում ոստիկանությունը տարբեր ազգությունների 110 կանանց է ձերբակալել մարմնավաչառությամբ զբաղվելու կասկածանքով։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝  ոստիկանությունը Հոպայում լայնամասշտաբ գործողություն է կիրականացրել մարմնավաճառության եւ թրաֆիքինգի դեմ, որի ընթացքում ձերբակալվել են ՌԴ-ի, Ուկրաինայի, Վրաստանի, Ռումինիայի Հայաստանի եւ այլ երկրների քաղաքացիներ։

Ձերբակալված 110 կանայք արտաքսվել են Թուրքիայից, իսկ նրանց սեռական շահագործման մեջ մեղադրվող անձինք դատարանի որոշմամբ կալանավորվել են։

loading...