Առեծղվածային սպանությունը բավարական հյուրանոցում մտահոգել է տեղի ոստիկանությանը

Առեծղվածային սպանությունը բավարական հյուրանոցում մտահոգել է տեղի ոստիկանությանը

12:16 14 Մյս, 2019

Բավարական հյուրանոցում առեղծվածային սպանությունն անհանգստացրել է տեղի ոստիկանությանը։ Երեք մարդ սպանվել է արբալետի նետերից։ Հյուրանոցից ոչ հեռու հայտնաբերվել են եւս երկու կանանց մարմիններ, տեղեկացնում է BBC-ն։

Տղամարդու (53 տարեկան) եւ կնոջ (33 տարեկան) մարմինները՝ խոցված մի քանի նետերով, հայտնաբերվել են հյուրանոցի համարում։ Նրանք պառկած էին մահճակալին՝ ձեռք ձեռքի բռնած։

Ոստիկանության համաձայն՝ կռվի եւ մեկ այլ մասնակցի ներկայության հետքեր չկային։

Բոլոր հինգ զոհերն ապրել են Գերմանիայում։

Երկու արբալետ է գտնվել հյուրանոցի սենյակում, իսկ երրորդը՝ պայուսակում։

Գրեմանական Merkur օրաթերթը տեղեկացնում է, որ նրանց մարմիններում մի քանի նետեր են եղել, երկուսը խոցել է տղամարդու գլուխը։

Տեղեկացվում է, որ 30-ամյա կինը՝ կրծքավանդակում նետի հարվածով, կանանցից մեկի քույրն է։  Թե ինչ հարաբերությունների մեջ են եղել զոհվածները՝ հայտնի չէ։ Նրանք երկմահճակալանի եւ մեկմահճակալանի համարներ էին վարձել երեք օրվա համար, գրանցվել են ուրբաթ։

Նշենք, որ նետերով կամ արբալետներով որսըԳերմանիայում արգելված է։

Հյուրանոցի կենվորներից մեկը տեղի թերթին ասել է, որ «բավական խաղաղ գիշեր էր»։

Ոստիկանությունը հայտնաբերել է սպիտակ բեռնատար, որին փակցված են եղել որսորդական ակումբի խորհրդանշաններ։

Գերմանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ դրանցից մեկի վրա կան FMJ տառերը. կարծիք կա, որ դա նշանակում է Full Metal Jacket արբալետային նետեր, որոնք պատրաստում է ամերիկյան Easton Hunting ընկերությունը։

Հյուրանոցի հյուրն ասել է, որ տղամարդը երկար սպիտակ մորուք ուներ, իսկ կանայք սեւազգեստ էին։ Նա նրանց «տարօրինակ» է անվանել։

loading...