Պոռնոաստղը «գեղեցկության սրսկումից» հետո քիչ է մնացել զրկվի վերին շուրթից

Պոռնոաստղը «գեղեցկության սրսկումից» հետո քիչ է մնացել զրկվի վերին շուրթից

22:14 13 Մյս, 2019

33-ամյա պոռնոաստղ Քիրսթի Քոլինզը, որը հայտնի է Bambi Black կեղծանունով, «գեղեցկության սրսկումից» հետո քիչ է մնացել զրկվի վերին շուրթից։

Նա ցանկացել է ձերբազատվել պլաստիկ փոփոխություններ առաջացնող նախկինում օգտագործված դեղերից։ Այդ նպատակով նրան ներարկվել է գիալուրոնիզադ դեղամիջոց, ինչի արդյունքում պոռնոաստղի մոտ վայրկենապես զարգացել է ուժեղ ալերգիա՝ հանգեցնելով նրա վերին շուրթի չորս անգամ մեծացման։ Արդյունքում Քիրսթիին շտապ հոսպիտալացրել են ու սկսել են բուժել ստերոիդներով եւ հակահիստամինային դեղամիջոցներով։

Քիրսթին չի թաքցնում, որ պոռնոինդուստրիայի պահանջներին համապատասխանելու համար բազմիցս ենթարկվել է պլաստիկ վիրահատությունների։ Բոտոքսի, շրթունքների եւ այտոսկրերի ֆիլլերների, լիպոսակցիայի եւ սիլիկոնե կրծքերի համար նա ծախսել է 30 հազար ֆունտ սթերլինգ ու մտադիր չէ կանգ առնել։ Չնայած վերոհիշյալ դեպքին, նա երազում է անել «հետույքի բրազիլական ձգում»։

Պոռնոաստղը նշում է, որ ալերգիայի հետ կապված պատմությունից դասեր է քաղել։ Համաձայնելով գիալուրոնիզադի ներարկմանը՝ նա չի անցել համապատասխան թեսթ, որը հնարավորություն կտար ժամանակին հայտնաբերել այդ դեղամիջոցի նկատմամբ ալերգիկ ռեակցիան։ Նա կոչ է անում չկրկնել իր սխալները եւ լինել աչալուրջ այս կամ այն կոսմետիկ միջամտությանը համաձայնելուց առաջ։

loading...