Պարգեւատրման արարողություն խորհրդարանում

Պարգեւատրման արարողություն խորհրդարանում

19:37 13 Մյս, 2019

 ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը Հայաստանում գործող «Գյուրջինյան ընկերություն» բարեգործական կազմակերպության կողմից արժանացել է «Լավագույն քաղաքական գործիչ» անվանակարգին: Կազմակերպության հիմնադիր տնօրեն Արփինե Գյուրջինյանը մայիսի 13-ին հանձնելով պարգեւը՝ տեղեկացրել է, որ ի սկզբանե կազմակերպությունն աշխատել է այլ ոլորտներում, սակայն այս տարի ընդլայնել է գործունեության շրջանակը՝ ընդգրկելով նաեւ քաղաքականության բնագավառը: Նրա խոսքով՝ կազմակերպության՝ «Լավագույն քաղաքական գործիչ» ճանաչելու գործընթացին հարցումների միջոցով մասնակցել են նաեւ Հայաստանի քաղաքացիները: Բարգավաճ Հայաստան խմբակցությունից ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը շնորհակալություն է հայտնել քաղաքացիների համակրանքին եւ այդ անվանակարգին արժանանալու համար:

 

 

loading...