Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելությունն առայսօր ականազերծել է 25,860 քմ տարածք

Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելությունն առայսօր ականազերծել է 25,860 քմ տարածք

19:02 13 Մյս, 2019

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչեւ մայիսի 10-ը տեխնիկական հետազոտության եւ մաքրման աշխատանքների ժամանակ 25 հազար 860 քմ տարածք են ականազերծել, այս մասին Հումանիտար Ականազերծման եւ Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ–ը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։

Հումանիտար առաքելության բժիշկները վիրաբուժական օգնություն են ցուցաբերել 241 հիվանդի, թերապեւտիկ բնույթի բուժօգնություն է ցուցաբերվել 534 քաղաքացու, կլինիկալաբորատոր հետազոտությունների թիվը 959 է:

Օրեր առաջ կայացել է հայ բժիշկների եւ Սիրիահայ Օգնության Խաչի շրջանային վարչության անդամների հանդիպումը: Հայկական խմբի մարդասիրական գործունեությունը շարունակվում է:

loading...