Ինչպե՞ս սովորել վաղ քնել եւ վաղ արթնանալ. 5 օգտակար խորհուրդ

Ինչպե՞ս սովորել վաղ քնել եւ վաղ արթնանալ. 5 օգտակար խորհուրդ

11:14 13 Մյս, 2019

Եթե վարժվել եք ուշ պառկել եւ ուշ արթնանալ, փոխել օրվա ժամանակացույցը դժվար կլինի, բայց ոչ անհնար։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի օգտակար խորհուրդ այն մասին, թե ինչպես կարելի է սովորել վաղ արթնանալ։

Ոչ մի կտրուկ փոփոխություն

Չարժե անմիջապես փոխել օրվա ժամանակացույցը. դրան ժամանակ է անհրաժեշտ, գոնե մի քանի շաբաթ։ Սկսեք ամեն օր քնել 10-15 րոպե ավելի շուտ, քան նախորդ օրը։ Ժամանակի ընթացքում դա սովորական կդառնա, եւ դուք կկարողանաք մեկ-մեկուկես ժամ ավելի վաղ պառկել, քան սովոր էիք։

Փոխեք զարթուցիչի ժամը

Փոխեք զարթուցիչի ժամը ըստ այն սկզբունքի, որը նկարագրեցինք վերը. ամեն օր արթնացեք 10-15 րոպե շուտ։

Զարթուցիչը մահճակալից հեռու դրեք

Զարթուցիչը մի դրեք այնպիսի տեղում, որտեղ հեշտ կհասնի ձեր ձեռքը։ Այն հեռու դրեք մահճակալից, որպեսզի ստիպված լինեք վեր կենալ այն անջատելու համար։

Վառեք լույսը

Խորհուրդ է տրվում քնել խավար մթության մեջ, բայց արթնանալու լավագույն միջոցը լույսն է։ Հենց որ վեր եք կենում զարթուցիչն անջատելու, անմիջապես վառեք լույսը, դա կօգնի ձեզ արթնանալ։

Դուրս եկեք ննջարանից

Անկողնուց վեր կենալուն պես անմիջապես դուրս եկեք ննջարանից, որպեսզի այն ձեզ նորից հետ չկանչի։ Լվացվեք, ջուր խմեք, հագնվեք եւ պատրաստվեք նոր օրվան։

Պարգեւատրեք ինքներդ ձեզ

Մեր ուղեղն այնպես է կառուցված, որ «լավ վարքի» համար պարգեւ է պահանջում։ Սկզբում ձեզ կստիպեք ավելի վաղ արթնանալ։ Բայց որպեսզի դա տեղի ունենա պակաս ցավագին եւ մշակվի օգտակար սովորություն, անհրաժեշտ է, որպեսզի ինքներդ ձեզ պարգեւատրեք։ Համեղ նախաճաշ, առեւտուր, մեդիտացիա, լավ գիրք. գտեք ձեր պարգեւը, որը կուրախացնի ձեզ եւ կխթանի շարունակել աշխատանքն ինքներդ ձեզ վրա։

loading...