49-ամյա Ջենիֆեր Լոպեսի գեղեցիկ կազմվածքն ու թանկարժեք պայուսակը` քննարկումների կենտրոնում

49-ամյա Ջենիֆեր Լոպեսի գեղեցիկ կազմվածքն ու թանկարժեք պայուսակը` քննարկումների կենտրոնում

23:16 12 Մյս, 2019

Երկար տարիներ Ջենիֆեր Լոպեսը համարվում է ճաշակ թեալդրող հոլիվուդյան աստղ։ Ինչպես գրում է Daily Mail պարբերականը, նրա արտաքին տեսքը չափազանց տպավորիչ է, չնայած երգչուհին արդեն շատ երիտասարդ չէ, 49 տարեկան է։

Այս շրջանում Լոպեսը մասնակցում է «Հասթլերս» ֆիլմի նկարահանումներին, որոնք անցկացվում են Նյու Յորքում։ Նկարահանումներից մեկին դերասանուհին ներկայացել է մարմինն ընդգրկող կարճ զգեստով` տպավորել է բոլորին իր գեղեցիկ կազմվածքով։

49-ամյա երգչուհին մոխրագույն զգեստը համադրել է ավելի քան 5000 դոլար արժողությամբ փոքրիկ պայուսակի հետ։ Երգչուհու կերպարը հայտնվել է քննարկումներին կենտրոնում` լրացուցիչ հետաքրքրություն ստեղծելով ֆիլմի շուրջ։

Հիշեցնենք, որ ֆիլմում Լոպեսը մարմնավորում է մերկապարուհու, որը փոխկապակցված է հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ։ «Հասթլերս» ֆիլմի պրեմիերան կկայանա սպետեմբերի 13-ին, Լոնդոնում։

 

loading...