Այստեղ թաքնված գովազդ և հստակ հոգեբանական մեթոդների կիրառում կա. Արմեն Բեջանյանի ու Տեր Զարեհ քահանա Աշուրյանի դիտարկումները` «Իմ մարմինն անձնական է» գրքի մասին

Այստեղ թաքնված գովազդ և հստակ հոգեբանական մեթոդների կիրառում կա. Արմեն Բեջանյանի ու Տեր Զարեհ քահանա Աշուրյանի դիտարկումները` «Իմ մարմինն անձնական է» գրքի մասին

17:57 10 Մյս, 2019

«Հարց է, թե այդ ձեռնարկն ո՞ւմ համար է նախատեսված՝ երեխաների՞, ծնողների՞, թե՞ մասնագետների: Եթե 3-5 տարեկան երեխաների համար է, ապա ես այստեղ վտանգներ եմ տեսնում, որովհետև դա ամենաբարդ,  զգայուն տարիքային հատվածներից մեկն է: Աղճատված այդ պատկերացումները հանգեցնում են խիստ վտանգավոր երևույթների: Ես այստեղ թաքնված գովազդ եմ տեսնում, որովհետև 3-5 տարեկան երեխայի համար այնպիսի հարցեր քննարկել, որոնց մասին ինքը դեռ տեղյակ չէ, ուշադրությունը կենտրոնացնում է տվյալ երևույթի վրա, հետևաբար՝ հակառակ արդյունքը կարող ենք ունենալ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Իմ մարմինն անձնական է» գրքին՝ ասաց հոգեբանության գիտությունների թեկնածու Արմեն Բեջանյանը:

Մանրամասները տեսանյութում.

Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանն էլ նշեց, որ այս իրվաիճակը հիշեցնում է Աստվածաշնչյան մի դրվագ.

«Սա շատ նման է Աստվածաշնչյանմի պատմության. Երբ չարը գալիս, Եվային է մոտենում և ասում է՝ ինչո՞ւ Աստված ասաց, որ դրախտի ծառի պտուղներից չեք կարող ճաշակել, Եվան՝ միամիտ կին, երկխոսության մեջ է մտնում օձի տեսքով չարի հետ, և ասում՝ ոչ թե բոլոր, այլ այս մեկ ծառի պտուղներից: Հարցնում է՝ ինչո՞ւ, պատասխանում է, որ ուտենք՝ մահկանացու կդառնանք: Ասում է՝ չէ, մահկանացու չեք դառնա, կբացվեն ձեր աչքերն, ու դուք կիմանաք չարն ու բարին: Այսինքն՝ չարն ու բարին  ճանաչելու ճանապարհին Եվան սայթաքեց, և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Մեր մենթալիտետի համաձայն՝ այս տարիքից երեխային պետք է ոչ թե սովորեցնենք, թե ինչ բան է սեռական օրգանը, կամ ինչպես պետք է մենք մեզ պաշտպանենք, այլ պետք է սովորեցնենք, թե ինչ բան է Աստված, Սուրբ գիրքը, քրիստոնեական, ազգային աժեքները: Այս ամենը ճանաչելու դեպքում նման երևույթների հետ առճակատման հավանականությունը կտրուկ կպակասի»,- նկատեց Տեր Զարեհ քահանա Աշուրյանը:

Մանրամասները տեսանյութում

Բանախոսներն անդրադարձան նաեւ հարցին, թե որ տարիքից եւ ամենակարեւորը ինչպես պետք է կազմակերպել ու իրականացնել երեխայի սեռական դաստիարակությունը: Ըստ Արմեն Բեջանյանի պարզ է, որ երեխայի մոտ տարատեսակ հարցեր են առաջանալու, թե օրինակ որտեղից կամ ինչպես է նա ստեղծվել: Հոգեբանը նշում է, որ առողջ ընտանիքում որտեղ կա սեր, բացարձակ դժվար չէ պատասխանել այդ հարցին. «Կարող եք ասել պարզապես դու ծնվել ես սիրո արդյունքում, ես ու հայրդ իրար այնքան սիրեցինք, որ ծնվեցիր դու…Փորձեք ու կտեսնեք, որ դա երեխային բավարար է, ու բոլորովին պարտադիր չէ պատմել նրան այն ամբողջ մեխանիզմը թե ինչպես է նա ստեղծվել, հատկապես որ անգամ ծնողները շատ դեպքերում դա բացատրել չեն կարող»,-նշեց հոգեբանը:

Տեր Զարեհ քահանա Աշուրյանի կարծիքով էլ կոնկրետ տարիք չկա երեխայի համար, որ պետք է սկսել զբաղվել նրա սեռական դաստիարակությամբ, ամեն երեխա այս հարցում անհատական մոտեցում է պահանջում, ելնելով իր հասունացման, աշխարհընկալման ձեւավորումից: Տեր Հոր կարծիքով շատ ավելի կարեւոր է, երեխային մանկուց սովորեցնել քրիստոնեական արժեհամակարգն ու տալ հոգեւոր դաստիարակություն եւ այդ դեպքում երեխան հասունմացման տարիներին կտարբերակի բարին ու չարը եւ հնարավորինս զերծ կմնա սխալներ գործելուց, իսկ ծնողի պարտականությունը հենց դրանում է` հետեւել, որ երեխայի մոտ սխալները հնարավորինս քիչ լինեն ու չբերեն ավելի մեծ խնդիրների:

Մանրանամսները տեսանյութում.

loading...