Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականները 30 տարի շարունակ Հայաստանում անտեսված են և ապրում են ոչ մարդկային պայմաններում

Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականները 30 տարի շարունակ Հայաստանում անտեսված են և ապրում են ոչ մարդկային պայմաններում

21:55 11 Մյս, 2019

«Ցեղասպանության խնդիրը Ադրբեջանի հայության նկատմամբ, կարևոր առանցքային հարց է Արցախյան բանակցային խնդրում, ինչը ամեն կերպ այսօր շրջանցվում է: Որեւէ կառույց չի զբաղվում Ադրբեջանական ԽՍՀ-ում կատարված ցեղասպանության ուսումնասիրությամբ: Երբ «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը» հանդիպեց Կազիմիրովի հետ, վերջինս հստակ ասաց` դա ձեր իշխանությունների խնդիրն է, որը շտապել է օր առաջ հանել օրակարգից հայ փախստականների խնդիրը», -այս մասին Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը:

Մանրամասները տեսանյութում.

«Ադրբեջանի նախագահը ամենուրեք հայտարարում է, թե իրենց մեկ միլիոն փախստական ունեն, մինչ դեռ նրանք այդքան փախստականներ չունեն, մարդիկ Ադրբեջանի տարածքում պարզապես բնակության վայր են փոխել, ոչ թե տեղահանվել են: Իսկ երբ Ռոբերտ Քոչարյանին Սլովակիայում հարց ուղղեցին, թե արդյո՞ք հայ փախստականենրի հիմնահարցերը երկրում լուծվել են, վերջինս ասած` մենք փախստականներ չունենք, դա մեր հայրենակիցներն են, որոնք վերադարձել են իրենց հայրենիք: Նույնն արեց նաեւ Սերժ Սարգսյանն, ով պարզապես ասաց` դուք դեռ օգտագործո՞ւմ եք փախստական բառը, մենք վաղուց փախստականներ չունենք…», -նշեց «Քարավան 88» բարեգործական-հասարարակական կազմակերպության նախագահ Զոյա Ջուլհակյանը:

Մանրամասները տեսանյութում.

Բանախոսներն անդրադարձան նաեւ այն ծանր` ոչ մարդկային պայմաններին, որոնք բաժին են ընկել փախստականներին: Բնակարանների հարցն առաջնայիններից է, որը երեսուն տարի շարունակ այդպես էլ մեծամասնության համար չի լուծվում: Բանախոսները նշում են, որ փախստականների անձնագրերը փոխարինվել են ՀՀ անձնագրերով ստի միջոցով, իսկ մարդկանց իրավունքներն այդպես էլ մնացել են չպաշտպանված: Սոցիալական ծանր վիճակ, «թուրքի» պիտակ, անմարդկային պայմաններով հանրակացարաններ ու ոչ մի հույս վիճակի շտկման…

Մարիամ Ավագյանն ու Զոյա Ջուլհակյանը կարծում են, որ ամեն դեպքում սա հստակ ծրագիր է. ամեն ոլորտում, ցանկացած հարց ու խնդիր, որը առնչվում է հայ փախստականներին պարզապես մտնում է փակուղի, հնարավոր ամեն կերպ շրջանցվում եւ այդպես էլ որեւէ հարց իր լուծումը չի ստանում:

 

loading...