ՖԻՖԱ-ն եւս որակազրկեց Մխիթարյանի եւ Պոգբայի գործակալին

ՖԻՖԱ-ն եւս որակազրկեց Մխիթարյանի եւ Պոգբայի գործակալին

11:21 11 Մյս, 2019

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է ընդունել հետեւել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի օրինակին եւ գործակալներ Մինո Ռայոլային եւ նրա եղբայր Վինչենցոյին զրկել ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից ամբողջ աշխարհում։ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը վերաբերում է իտալական ակումբների հետ նրանց գործունեությանը։ Մինո Ռայոլան չի կարողանա բանակցությունների եւ գործարքների մասնակցել երեք ամիս, Վինչենցոն՝ երկու ամիս, հայտնում է կազմակերպության կայքը։ ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումն արդեն մտել է ուժի մեջ։ Պատճառը չի նշվում։

Հիշեցնենք, որ Մինո Ռայոլան ներկայացնում է Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, Ամստերդամի «Այաքսի» հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտին։

loading...