Մայիսի 11-ից Սունդուկյան փողոցի Փափազյան եւ Վաղարշյան փողոցների հատվածում երթեւեկությունը կլինի միակողմանի

Մայիսի 11-ից Սունդուկյան փողոցի Փափազյան եւ Վաղարշյան փողոցների հատվածում երթեւեկությունը կլինի միակողմանի

18:46 10 Մյս, 2019

Տրանսպորտային միջոցների երթեւեկության հապաղումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի մայիսի 11-ից Երեւան քաղաքի Սունդուկյան փողոցի Փափազյան եւ Վաղարշյան փողոցների հատվածում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Սունդուկյան փողոցի նշված հատվածում երթեւեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Վաղարշյան փողոցի ուղղությամբ:

loading...