«Իրավունք». «Իրավիճակը հասել է կրիտիկական սահմանագծին»

«Իրավունք». «Իրավիճակը հասել է կրիտիկական սահմանագծին»

8:25 10 Մյս, 2019

«Իրավունք» թերթը գրում է. «Հիշո՞ւմ եք, որ դեկտեմբերի 5—ից 44 օր ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող լրատվական կայքի խմբագիր Մհեր Եղիազարյանը, այդպես էլ չդադարեցնելով նախապես հայտարարած հացադուլը, բանտում կնքեց իր մահկանացուն:

Մնում էր միայն հուսալ, որ հացադուլ հայտարարած խմբագրի մահը վերջապես սթափեցնող ազդակ կդառնար իշխանություններին՝ մտածելու նման քաղաքականության անդառնալի հետեւանքների ու խիստ անհեռանկարային լինելու մասին:

Սակայն, մինչեւ եվրոպաներում խոսում են դեմոկրատիայի, արեւմտյան արժեքներին հավատարիմ լինելու մասին, պարզվում է՝ այսօր ամեն ժամ մեծ է վտանգը, որ պատմությունը կարող է կրկնվել:

Խոսքն ապրիլի 15-ից հացադուլ եւ ապրիլի 25-ից ջրադուլ հայտարարած Արկադի Պապյանի մասին է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...