Եթե ցանկանում եք ամուր հարաբերություններ ունենալ

Եթե ցանկանում եք ամուր հարաբերություններ ունենալ

22:42 9 Մյս, 2019

1. Մի սպասեքոր նա կկռահի ձեր մտքերը

Շատ աղջիկներ սխալմամբ կարծում են, որ տղաները պետք է ինքնուրույն գլխի ընկնեն, թե իրենք ինչ են մտածում: Ավելի լավ է՝ չտանջեք ձեզ պատրանքներով. նա երբեք չի կռահի, որ դուք իրականում ուզում էիք տեսնել այդ ֆիլմը, բայց հրաժարվեցիք՝ գաղտնի հույս փայփայելով, որ ավելի հետաքրքիր ինչ-որ բան կառաջարկի:

Շփումը հենց այն է, ինչ պետք է առողջ, ամուր եւ երկարատեւ հարաբերություններ ստեղծելու ու պահպանելու համար, ուստի սովորեք ասել այն, ինչ մտածում եք, քանի որ նա իսկապես չի կարող կարդալ ձեր մտքերը: Պատմեք նրան ձեր ակնկալիքների ու վիրավորանքների մասին, այդպես ավելի հեշտ կլինի շփման կետ գտնել:

2. Մի խաղացեք զգացմունքների հետ

Չի կարելի զգացմունքների հետ խաղալ: Վեճի ժամանակ միշտ ձեզ դրեք դիմացինի տեղը եւ մտածեք, թե ինչպես նա իրեն կարող է զգալ այդ պահին: Ձեզ մի տեսակ անհարմա՞ր է: Նշանակում է՝ դուք չափն անցել եք, ու ժամանակն է ներողություն խնդրելու: Մի խաղացեք ուրիշի զգացմունքներին հետ, դա ավելի շատ է ցավեցնում նրան, քան ցանկացած այլ բան:

3. Դադարեցրեք լիդերության համար պայքարը

Ամուր հարաբերությունները լինում են այն դեպքում, երբ զույգը հանդես է գալիս նույն կողմում, ոչ թե պայքարում է միմյանց դեմ: Բավական է պարզել, թե ով է գլուխը, իսկ ով՝ վիզը, դերերը բաշխելով եւ առաջնորդության համար պայքարելով երկուսդ էլ կպարտվեք:

Ճնշված կողմը չարություն կսկսի կուտակել ներսում, որը վաղ թե ուշ  կդրսեւրովի: Ամուր հարաբերություններն առաջին հերթին բարեկամություն ու գործընկերություն են ենթադրում:

4. Ամեն քայլափոխի մի բղավեք ձեր զգացմունքների մասին

Չարժի ողջ աշխարհին հայտարարել, թե որքան լավ է ձեզ մոտ ամեն ինչ, սիրառատ սելֆիների հսկա քանակություն բեռնել  Instagram-ում եւ ձեր զույգի ինտիմ գաղտնիքներով կիսվել ընկերուհիների հետ: Որքան քիչ մարդ տեղեկացված լինի ձեր հարաբերությունների մասին, այնքան լավ:

loading...