Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել Շուշիում Վազգեն Սարգսյանի հուշարձանին

Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել Շուշիում Վազգեն Սարգսյանի հուշարձանին

19:01 9 Մյս, 2019

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 9-ին, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Սերժ Սարգսյանը եղել է նաև Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատանը, ինչպես նաեւ ծաղիկներ է դրել Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մայիսի 8–ից Արցախում է։

loading...