Դեւիդ Նաթերը բացատրել է Ջոն Սնոուի անտարբերությունն իր գայլի՝ Ուրվականի նկատմամբ

Դեւիդ Նաթերը բացատրել է Ջոն Սնոուի անտարբերությունն իր գայլի՝ Ուրվականի նկատմամբ

18:43 9 Մյս, 2019

«Գահերի խաղը» սերիալի ութերորդ եթերաշրջանի չորրորդ սերիայի ռեժիսոր Դեւիդ Նաթերը բացատրել է Ջոն Սնոուի անտարբերությունն իր գայլի՝ Ուրվականի նկատմամբ։ Այս մասին հայտնում է HuffPost պորտալը։

Զգուշացեք, սփոյել է։

Շատ երկրպագուներ զարմացած էին, որ հարավ մեկնելու որոշում կայացրած Սնոուին ուշադրություն չի դարձրել կենդանանուն, որին որոշե է թողնել Վինթերֆելում։ Հրաժեշտ տալով Սեմ Թարլիին, Թորմունդին եւ Գիլին՝ նա նայել է Ուրվականին ու հեռացել։

Картинки по запросу ghost game of thrones

Նաթերը պարզաբանել է, որ հերոսը չի շոյել կենդանուն բարդությունների պատճառով, որոնք կապված են վիզուալ էֆեկտների ստեղծման հետ։ «Քանի որ գայլերը ստեղծված են համակարգչային գրաֆիկայի շնորհիվ, մենք որոշեցինք, որ ավելի լավ է ամեն ինչ առավելագույնս պարզ անել»,- պատմել է ռեժիսորը։ Նրա կարծիքով՝ էպիզոդը, որում Սնոուին հայացք է նետում Ուրվականի ուղղությամբ, «շատ ուժեղ» է ստացվել։

Ուրվականը Ջոն Սնոուի գայլն է։ Վեց գայլերից մեկը, որոնց Սթարկերը գտել են Հարեդի մահվանից հետո։ Ջոնը նշել է, որ դրա աչքրը նման են նրանց, որոնք անտառի երեխաները նկարում են ծառերի վրա։

loading...