Էջմիածնի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Էջմիածնի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

18:19 9 Մյս, 2019

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 9-ին, ժամը 14:05-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Մ.Պ.-ի (ծնված 1961 թ.) դին:

loading...