Արագածոտնի մարզի Աղձք գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի տանիքում հայտնաբերվել է դի

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 9-ին, ժամը 13:18-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի տանիքում կա քաղաքացու դի. տանիքից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ա.Մ.-ի (ծնված 1984 թ.) դին իջեցրել են տանիքից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

ԱՎԵԼԻՆ