Հայաստանի քաղաքական վերնախավը Հաղթանակի զբոսայգում է (ուղիղ)

Հայաստանում այսօր՝ մայիսի 9-ին նշում են Հաղթանակի եւ խաղաղության տոնը։

Վաղ առավոտից Երեւանի Հաղթանակի զբոսայգում Անհայտ զինվորի գերեզմանի Անմար կրակի առջեւ ծաղկեպսակներ են դրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:  Այստեղ են արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, նախարարներ, պատգամավորներ:

Նշենք, որ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մեկնել են Արցախ:

Հաղթանակի զբոսայգում նախատեսվում է հանդիսավոր հանրահավաք եւ ոչ մեծ երթ՝ հայկական ու ռուսական ռազմական ստորաբաժանումների մասնակցությամբ։

ԱՎԵԼԻՆ