Ականջակալները վնասում են երեխաների լսողությունը

Ականջակալները վնասում են երեխաների լսողությունը

13:32 9 Մյս, 2019

Մեծ Բրիտանիայի փորձագետներն ապացուցել են, որ ականջակալները կարող են վնասել երեխաների լսողությունը, դարձնելով ավելի վատը, քան 70 տարեկանից բարձր անձանց լսողությունն է: Հետազոտությանը մասնակցել են Kidz Gear, JVC Tinyphones, Peppa Pig, Snuggly Rascals, LilGadgets, PuroSound ընկերությունները:

Մանկական ականջակալները նոթբուքին կամ սմարթֆոնին միանալիս պետք է ինքնուրույն կարգավորեն ձայնը։ Վերլուծությունը ցույց տվեց, որ ոչ մի արտադրող չի համապատասխանում ձայնի նշված սահմանաչափին՝ նորման գերազանցելով նվազագույնը երեք դիցիբել:

Image result for Наушники могут повредить слух детей

Մանչեսթերի համալսարանի աուդիտոլոգ Մայքլ Սթոունը 80 դիցիբելը համարում է երեխաների համար ապահով ձայնային չափ։ Դրանից ավելիի դեպքում լսողությունը կտրուկ վատանում է:

Հատուկ ականջակալները, ըստ «Պոլիտ Ռոսիա» պորտալի, բյուջետային սեգմենտին չեն պատկանում, օրինակ, LilGadgets ապրանքանիշը ձեռք բերելու համար սպառողները կվճարեն 34,99 ֆունտ ստեռլինգ կամ 22,165 դրամ: Ծնողները պատրաստ են վճարել երեխաների առողջության համար, բայց իրականում ոչ մի բրենդ չի ապահովում աղմուկի նորմատիվը:

Blognews.am

loading...