Սահմանին ավելացել են փոխհրաձգությունները. Արցախի պաշտպանության նախարար

Սահմանին ավելացել են փոխհրաձգությունները. Արցախի պաշտպանության նախարար

16:50 7 Մյս, 2019

Իրադրությունը սահմանին գնահատվում է հարաբերական կայուն: «Արցախպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ` այս մասին այսօր` մայիսի 7-ին, Արցախի պետական համալսարանում ուսանողներիի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է ԱՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գենարալ-մայոր Կարեն Աբրահամյանը եւ շեշտել, որ Պաշտպանության բանակը ցանկացած պահի պատրաստ է հակառակորդի կողմից սադրանքների:

«Վերջին իրողությունը թերեւս այն է, որ հակառակորդի կողմից ունեցել ենք մեկ զինծառայողի վիրավորման դեպք. ներկայումս առողջական վիճակը կայուն է: զինծառայողի մոտ կայունություն կա: Վերլուծելով վերջին ամիսների իրադրությունը` պետք է նշել, որ սահմանին ավելացել են փոխհրաձգությունները: Ադրբեջանի կողմից  տարածվում են սուտ տեղեկություններ, թե իբր հայկական կողմը գնդակոծել է սահմանամերձ գյուղերը, եւ մեր կրակոցներից վախեցել են երեխաները, ովքեր խաղում էին սահմանամերձ գյուղերի շենքերի բակում: Տեղեկատվությունը մեր կողմից հերքվել է: Հայտարարել ենք նաեւ, որ բոլոր ոտնձգությունները ժամանակին եւ տեղին կկասեցվեն»,- մանրամասնել է Կ. Աբրահամյանը:

ՊԲ հրամանատարի խոսքով` բոլոր այն աշխատանքները, որոնք իրականացվել են առաջնագծում, հնարավորություն են տալիս լիարժեք գնահատել հակառակորդի ամբողջ գործողությունների բնույթը:

loading...